Երեք սենյականոց բնակարանի վերանորոգում

«Վարպետ․հայ» ընկերությունը  իրականացնում է երեք սենյականոց բնակարանների կոսմետիկ և կապիտալ վերանորոգման աշխատանքներ եվրոպական որակի համապատասխան.

  • դիզայնի պրոյեկտի ստեղծում
  • ապամոնտաժում
  • էլեկտրամոնտաժային աշխատանքներ
  • կոմունիկացիաների անցկացում
  • պատերի և առաստաղների հարդարում
  • սալիկապատում
  • ներկում և պաստառապատում

Կատարված աշխատանքների ցանկը կախված է բնակարանի վիճակից, վերակառուցման անհրաժեշտությունից և հաճախորդի անձնական ցանկություններից: Համապատասխանաբար, նույն տարածքի և նմանատիպ նախագծի 3 սենյականոց բնակարանի վերանորոգման արժեքները կարող է զգալիորեն տարբերվել։ Դա կախված է վերանորոգման տեսակից և ընտրված շինարարական նյութերից։

Բնկարանի ամբողջական վերանորոգումը վստահելով մեզ Դուք կունենաք հստակ նաղահաշիվ և շինարարության ավարտն զերծ կմնաք ֆինանսական  անհարմարություններից: Մենք կառաջարկենք Ձեր տան համար օպտիմալ լուծումներ և կհոգանք դրա որակյալ իրականացման համար։

Ներքին հարդարման աշխատանքների օրինակներ

Երեք սենյականոց բնակարանի վերանորոգումը գլոբալ գործընթաց է, որի պատճառով բնակարանի սեփականատերերը հաճախ այն ձգձում են այնքան ժամանակ քանի դեռ չեն առաջանում անհարմարություններ։ Այսօր մասնագետները խորհուրդ են տալիս կոսմետիկ վերանորոգում կատարել 5 տարին մեկ անգամ, սակայն նման մեծ սեփականատերերի մեծ մասը չի համարձակվում նման վճռական քայլի դիմել։ Արդյունքում նրանց պետք է լինում պատվիրել կապիտալ վերանորոգում, որը ավելի ժամանակատար և ծախսատար գործընթաց է իրենից ներկայացնում։

«Խրուշչովյան» շենքերում 3 սենյականոց բնակարանները հաճախ վերածվում են երկու կամ չորս սենյականոց բնակարանների։ Այս դեպքում նախագիծ պատրաստելիս հաշվի է առնվում տարածքի ֆունկցիոնալությունը։ Դա անելու համար սենյակների չափերը, դրանց գտնվելու վայրը և դիզայնը հաշվարկվում են այնպես, որ պատրաստի բնակարանը համապատասխանի ընտանիքի բոլոր անդամների նախասիրություններին և կարիքներին:

Երեք սենյականոց բնակարանները վերակառուցման լայն հնարավորություններ են տալիս։ Ճիշտ մոտեցմամբ դուք կարող եք.

  • համատեղել լոգարանը և զուգարանը;
  • համատեղել խոհանոցը և հյուրասենյակը;

«Վարպետ․հայ» ընկերության մասնագետները ոչ միայն կկազմեն և կօպտիմալացնեն վերանորոգման պլանը, այլ նաև կօգնեն Ձեզ կատարել ճիշտ ընտրություն շինարարական նյութերի և ինտերիերի դետալների ընտրության հարցում։ Դուք ստիպված չի լինի ժամանակ կորցնել՝ մասնակցելով վերանորոգման գործընթացին, սակայն հաշվի կառնվեն Ձեր բոլոր ցանկությունները, իսկ վերջնական արդյունքը կգերազանցի Ձեր բոլոր սպասելիքները։