Բնակարանները վերանորոգելիս առաջին գործոնը, որից կախված է աշխատանքի արժեքը և ժամկետները, բնակելի տարածքի ներկա վիճակն է: Եթե բնակարանն ունի հարթ պատեր, հատակ, առաստաղ և անհրաժեշտ է միայն կոսմետիկ վերանորոգում, ապա դա բավականին բյուջետային է, բայց եթե ամեն ինչ պետք է ձևափոխվի և հարթեցվի ուրեմն կպահանջվի միջինում 35000 — 40000 դրամ ամեն քառակուսի մետրի համար: Երկրորդ գործոնը, որը որոշում է վերանորոգման գինը, հարդարման և օգտագործվող նյութերի տեսակն է: